|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Տոն օրերի անբաժանելի մասն են ալկոհոլային խմիչքները, սակայն դրանց չարաշահման դեպքում անխուսափելի է դառնում խումհարը՝ ուժեղ գլխացավ, սրտխառնոց… Իսկ որո՞նք են խումհարից դուրս գալու ամենաարդյունավետ ձևերը:
Mirror-ը խորհուրդ է հանքային ջուր խմել: Գիտնականները պարզել են, որ մեկ փոքր շիշ հանքային ջուրը, հատկապես` լիմոնի համով, օգնում է ավելի արագ դուրս գալ խումհարից:
Նախաճաշը գլխացավը կանխելու և ստամոքսը լցնելու կարևորագույն պայման է: Անգլիական կայքը խորհուրդ է անգլիական նախաճաշը. ձվի սպիտակուցն ու միսը լի են ամինաթթուներով:
Մարզվելը նույնպես օգնում է դուրս գալ խումհարից: Խորհուրդ է տրվում մեծ քանակությամբ ալկոհոլ սպառելուն հաջորդող առավոտյան դուրս գալ մաքուր օդի՝ մարզվելու. ալկոհոլը դուրս է գալիս քրտնելու միջոցով:
Ճիշտ է՝ խումհարը չի տևում ավելի քան 24 ժամ, սակայն դրանից դուրս գալու արդյունավետ եղանակներից մեկը քնելն է: Որքան քնես, այնքան ավելի կարճ ժամանակ կլինես սթափ՝ այդ վիճակում:
Իսկ ո՞րն է խումհարին հաջորդող ևս մեկ խումհարը կանխելու լավագույն միջոցը: Չխմելը. խորհուրդ չի տրվում խումհարին հաջորդած օրն ընդունել ալկոհոլային խմիչք՝ դարձյալ հայտնվելով խումհարի մեջ: