|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ալկոհոլը ամանորյա տոների անբաժան մասն է , ուստի անհրաժեշտ է իմանալ ճիշտ խմելու կանոնները: Ja-zdorov.ru կայքը նշում է, որ ալկոհոլի թնդությունը չպետք է նվազի, այլ պետք է բարձրանա: Եթե դուք սկսել եք երեկոն գինուց, այնուհետև անցեք օղու, հակառակի դեպքում խիստ հարբած վիճակն ապահովված է: Իհարկե, ավելի ցանկալի է , որ շարունակեք գինի խմել ` չմոռանալով չափի մասին: Եթե երեկոն սկսել եք շամպայնով, ապա հաշվի առեք, որ այն չպետք է խառնել հյութերի, լիմոնադի հետ: Շամպայնի հետ կարող եք օգտագործել ուղղակի ջուր կամ կիտրոնով ջուր: Պետք է նաև հաշվի առնել, որ շամպայնն իջեցնում է իմունիտետը և գրգռում ախորժակը: