|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի եւ նրա ընտանիքի անդամների Նոր տարին: Այս մասին նշված է Կրեմլի կայքում:
Առաջիկա տոնի առթիվ նա նաեւ շնորհավորել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին եւ ամերիկացի ժողովրդին: Պուտինը ափսոսանք է հայտնել, որ ամերիկյան հեռացող վարչակազմը տարին եզրափակել է Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելով:
«Ցավալի է, որ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը իր աշխատանքն այդ կերպ է ավարտում, այդուհանդերձ շնորհավորում եմ նրա եւ նրա ընտանիքի անդամների Նոր տարին: Շնորհավորում եմ նաեւ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին, ամերիկացի ժողովրդին:Բոլորին բարեկեցություն եւ բարգավաճում եմ մաղթում»,- ասել է նախագահը: