|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայաստան-Վրաստան բարձրավոլտ նոր օդային գծի շինարարությունը կմեկնարկի հաջորդ տարի։ Ֆեյսբուքյան ասուլիսում ամփոփելով 2016թ. կատարված աշխատանքները՝ հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը։
Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա առաջին փուլում երկու երկրների միջև փոխհոսքերը հասցնել 350, այնուհետև՝ 700 մեգավատտի։
Արդեն մեկնարկել է Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ գծի շինարարությունը։ Գծի կառուցումը նպատակ ունի մի քանի անգամ ավելացնել Իրանի հետ փոխհոսքերը։
Այս երկու համակարգային ծրագրերի իրականացման արդյունքում, Հայկ Հարությունյանի կարծիքով, Հայաստանն ունենալու է սկզբունքային նոր էներգահամակարգ։
-Դրանով հնարավորություն ենք ունենալու շուրջ 3 անգամ ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել, քան մեր ներքին շուկայի սպառումն է։ Սա լուրջ նախադրյալներ է ստեղծում տարածաշրջանային գործընթացներում կարևոր դերակատար դառնալու համար,-ասել է փոխնախարարը։
ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն