|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 27-ին հանդիպել է կամավորական ջոկատների հրամանատարների հետ:
Կարևորելով համագործակցության շարունակականությունը՝ Վիգեն Սարգսյանը մեկ անգամ ևս հայտնել է խնդիրներն ու իրավական դաշտում հնարավոր բացթողումները միասնաբար քննարկելու, փոխգործակցությունը միանգամայն նոր, առավել բարձր հիմքերի վրա դնելու իր պատրաստակամությունը։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը միաժամանակ նշել է, որ անհրաժեշտ է անել հնարավորը՝ մարտական գործողությունների մասնակիցների սխրանքներն ու հայրենանվեր գործունեությունը հասարակությանը առավել հանգամանալից և պարբերաբար ներկայացնելու, մատաղ սերնդին նրանց օրինակով ոգեշնչելու և դաստիարակելու համար:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև նախորդ հանդիպումների ընթացքում բարձրաձայնված խնդիրների շտկման ուղղությամբ տարված կոնկրետ քայլերին։
Հանդիպման ավարտին նախարար Սարգսյանը շնորհավորել է ներկաներին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ, մաղթել առողջություն ու երջանկություն և համոզմունք հայտնել, որ 2017 թվականը կլինի նորանոր հաջողությունների և համաժողովրդական ձեռքբերումների տարի: