|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ես Գագիկ Ծառուկյանին նկատի չեմ ունեցել. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը՝ անդրադառնալով «Առավոտ» օրաթերթին տված հարցազրույցին, որում խոսել էր Գագիկ Ծառուկյանի՝ Գյումրի կատարած այցի մասին:
«Ես բոլորովին էլ Ծառուկյանի մասին չեմ խոսել: Ես Ծառուկյանին միշտ էլ հարգանքով եմ վերաբերվել: Ծառուկյանն ի՞նչ կապ ուներ: Ես դրական եմ վերաբերվում Ծառուկյանի գործունեությանը, շատ-շատ բան է արել թե' Գյումրիի, թե' մարզի համար տարիներ շարունակ: Այս մեկ անգամվա արածի մասին չէ, որ պետք է խոսեմ, նրա նախկին արածների դիմաց սա շատ փոքր մաս է »,- եզրափակեց Սիմոնյանը: