|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը Տու-154 օդանավի կործանման 4 հիմնական վարկած է ուսումնասիրում. հայտնում է Лента.ру-ն:
Օդանավում ահաբեկչության կամ դիվերսիայի իրականացման հավանականությունը փաստող ապացույցներ ներկայումս չեն հայտնաբերվել: Հիմնական վարկածներ են շարունակում մնալ շարժիչի մեջ օտար առարկաների ընկնելը, անորակ վառելիքը, որը հանգեցրել է հզորության կորստին և շարժիչների աշխատանքի խափանմանը, օդաչուների սխալը, օդանավի տեխնիկական անսարքությունը:
Ավելի վաղ Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, ով գլխավորում է դեպքի հետաքննությամբ զբաղվող կառավարական հանձնաժողովը, ներկայացրել է վթարի 3 վարկած: