|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն անդրադարձավ խաղողի մթերման հարցին: Նշենք, որ վերջին տարվա ընթացքում խաղողի մթերման հարցը դարձել էր խիստ խնդրահարույց:
Նախարարը լավ լուր հայտնեց` «Արմենիա վայն» ընկերությունը պայմանագիր է կնքելու Վայոց ձորի գյուղացիների հետ միանգամից 700 տոննա խաղող գնելու համար: Այդ խաղողը գնվելու է նախօրոք: Ըստ նախարարի` այդ գործարքի հիմնական նպատակն է, որ մթերողը նախօրոք հայտարարի` ինչ է գնելու և ինչ գնով, որ գյուղացին իմանա ինչ ցանի, ինչ չցանի:
«Այդպես կամաց-կամաց կգանք կանխատեսումների ու պլանավորման ձևաչափին, դա օգուտ կտա թե' գյուղացուն, թե' մթերողին: Պետության համար էլ այդ դեպքում հեշտ կլինի՝ որտեղ միջամտի, ինչ ծրագիր առաջարկի գյուղացուն ու մթերողին»,- ասաց Իգնատի Առաքելյանը: