|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ամփոփեց 2016թ. ֆինանսական տարին:
Գնումների ոլորտում ներդրվեց էլեկտրոնային հարթակ, և բոլոր մրցույթները տեղափոխվեցին էլեկտրոնային հարթակ: Ըստ նախարարի` ոլորտում կա զգալի առաջընթաց, մեկ անձից գնումները կիսով չափ նվազել են, բացի այդ` մեկ անձից գնումները նույնպես տեղափոխվել են էլեկտրոնային հարթակ:
Միաժամանակ, նախարարը հավելեց, որ գնումների մասին նոր օրենքը, որը ուղարկվել է ԱԺ և պետք է քննարկվի հունվարին, հեղափոխական է լինելու և նպաստելու է գնումների ոլորտի բարեփոխմանը:
«Անընդհատ խոսում ենք կոռուպցիայի մասին: Երկու կարևոր քայլ` այն նվազեցնելու համար: Մեկը ապօրինի հարստացման քրեականացումն է, անկանխիկ գործառնությունների մասին օրենքը, և դրան արդեն պետք է գումարել «Գնումների մասին» օրենքը, որում ներդրվել է թափանցիկության և շահերի բախման ինստիտուտը: Այլևս ցանկացած տնտեսվարող, որ կմասնակցի մրցույթին ու հաղթող կճանաչվի, պետք է հրապարկի իրական սեփականատիրոջ տվյալները»,- ասաց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: