|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Իրատես»-ը գրում է. «Ասում են, թե Գյումրի քաղաքի «Տեքստիլ» թաղամասում «Հայկական վերածնունդ» կուսակցությունը գրասենյակ Է բացել, հրավիրում Է տարեց մարդկանց, գրանցում Է նրանց տվյալները, խոստանալով «հեչ մի բան» 2017-ին ԽՍՀՄ խնայբանկում նրանց ունեցած ավանդները վերադարձնել մեկը մեկին։
Քաղաքի և շրջակա գյուղերի բնակիչները ճարահատյալ կուլ են տալիս վերածննդական այս քաղցր հաբերը, հաճախ վերջին դրամները ծախսելով հասնում են ՀՎԿ-ի նորաբաց այս գրասենյակը, ցուցակագրվում են և հույսով-հավատով վերադառնում իրենց տները։ Հարկ Է նշել, որ «Հայկական վերածնունդը» իր գրասենյակը բացել Է նախկին սուպերմարկետի տարածքում և լայնածավալ գովազդում Է իր այս նոր առաքելությունը տեղական «Շանթ» և «Ցայգ» հեռուստաալիքներով։ Ամբողջ հարցն այն Է, որ ցուցակագրվող բնակչությանն առաջարկվում Է խնդրի լուծման միակ տարբերակը, այն Է անհրաժեշտ Է ընտրել ՀՎԿ-ին, և վերջինս, իշխանության գալով, ավանդները կվերադարձնի իրենց օրինական տերերին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։