|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Միր» հեռուստաալիքին տված հարցազրույցում ռուս դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը հավասարեցրել է երկրի վրա հարձակմանը. հայտնում է РИА Новости-ն:
«Վլադիմիր Պուտինը վճռականորեն դատապարտել է այդ սադրանքը, որակել այն որպես ահաբեկչություն, մարդկային ողբերգություն, այդ պատճառով դա նախագահի համար էմոցիոնալ առումով շատ ծանր լուր էր: Դեսպանի վրա հարձակումը փաստացի հարձակում է պետության վրա»,- ասել է նա:
Պեսկովը նաև ընդգծել է, որ նախագահը նշել է, որ թույլ չի տա` սադրանքը հասնի իր նպատակին: