|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Օրակարգում ընդգկված առաջին հարցով կառավարությունը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի նպատակն օրենքով ամրագրված դրույթների համապատասխանեցումն է ՀՀ հարկային օրենսգրքի 444-րդ հոդվածի 14-րդ մասով սահմանված դրույթներին:
Երկրորդ հարցով գործադիրը որոշել է առաջարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահին` դեկտեմբերի 22-ին, ժամը 12:00-ին գումարել ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան և օրակարգում ընդգրկել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծն ու երեք միջազգային պայմանագրեր: