|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը հայտարարություն է տարածել ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության վերաբերյալ:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվել է. «Անկարայում ՌԴ դեսպանի սպանությունը կտրականապես դատապարտում և մեր խոր վիշտն ենք հայտնում այդ կապակցությամբ: Ցավակցում ենք Անդրեյ Կառլովի ընտանիքին և ՌԴ ժողովրդին:
Տեղի ունեցած այս քաղաքական սպանությունը նույնպես ցույց տվեց, որ ներքին և արտաքին քաղաքականության պատճառով Թուրքիան անվտանգ չէ:
Մակերեսային և հատուկ նպատակ հետապնդող բացահայտումներից խուսափելով՝ պետք է հարցաքննության միջոցով անհապաղ բացահայտել այս քաղաքական սպանության պատասխանատուներին, հրահրողներին, աջակցողներին և բոլորից պատասխան պահանջել՝ օրենքից առաջ»: