|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Կառավարությունն օրեր առաջ 550 հատ շնորհավորական բացիկներ է պատվիրել «Հայրապետ հրատարակչություն» ընկերությունից։ Բացիկներից յուրաքանչյուրի արժեքը 1800 դրամ է, իսկ կառավարությունը վճարելու է ընդհանուր 990 հազար դրամ։
Կառավարությունը բացիկներն ամենայն հավանականությամբ ձեռք է բերում ՀՀ պաշտոնյաներին՝ նախարարներին, պատգամավորներին և այլոց ամանորյա շնորհավորանքներ հղելու համար։ Ի դեպ, այս օրերին ՀՀ բոլոր գերատեսչությունները նախարարությունները. Ազգային ժողովը և այլ կառույցներ նույնպես նմանատիպ ծախսեր են անում՝ իրենց սուղ բյուջեից հարյուր հազարավոր դրամների բացիկներ ձեռք բերում և իրենց գործընկերների կամ տարբեր պաշտոնյաների նոր տարին շնորհավորում։ Օրինակ, Հանրային հեռուստաընկերությունը 500 հատ շնորհավորական բացիկ է պատվիրել ընդհանուր 100.000 դրամ արժողությամբ։ ՀՀ Քաղծառայության խորհուրդը մոտ 480 հազար դրամ է հատկացրել տոնական շնորհավորանքների և օրացույցերի համար։ Այդ բացիկները սովորաբար կուտակվում են պաշտոնյաների սեղաններին, այնուհետև դեն շպրտվում մեր սուղ բյուջեի պայմաններում դառնալով շռայլ ծախս»,– գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։