|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի մոտ այսօր տեղի է ունեցել ՀՀ մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը:
Խորհրդակցության ժամանակ քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը, ՀՀ մարզերի 2017-2025 թթ. զարգացման ռազմավարությունների և համայնքների 5-ամյա զարգացման ծրագրերի մշակման աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր: ՀՀ մարզպետներն ըստ մարզերի ներկայացրել են մինչև ընթացիկ տարվա ավարտը ֆինանսավորման ենթակա ներդրումային ծրագրերը: Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ մարզային ենթակայության առողջապահական կազմակերպությունների և կրթական հաստատությունների օպտիմալացման խնդիրներին: Զեկուցվել է աշխատանքների ընթացքը:
ՀՀ ՏԿԶՆ