|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Շարունակվում է կառավարության կողմից հրավիրված ԱԺ արտահերթ նստաշրջանը: Վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը: Նա խնդրեց վերականգնել գրանցման պատկերը: Պատգամավորի կարծիքով` մարդիկ կան, ովքեր, ներկա չլինելով, գրանցված են, և գրանցման էկրանին նրանց կանաչ լույսն է վառված:
Սա դուր չեկավ Գալուստ Սահակյանին: Նա պատասխանեց, որ, սովորաբար, քվեարկություններից հետո է պատկերը վերականգնվում, ոչ թե քվեարկությունից առաջ:
Դահլիճից մեկն էլ Պողոսյանին մեղադրեց գործ տվող լինելու մեջ:
«Արխային, ուրախ եմ, եթե, հանուն իմ ազգի ու օրենքի, կարելի է գործ տվող համարվել, թող տենց էլ լինի»,- հակադարձեց Թեւան Պողոսյանը:
Արդյունքում` մեկ «կողմ» ձայն հանվեց: