|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր ժամը 00:20 րոպեին ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Նկարիչների միության շենքում գտնվող հյուրանոցում մահացած է հայտնաբերվել Ռ. Հ-ն: Այս մասին Yerkir.am-ին հայտնեցին ոստիկանությունից:
Ոստիկանությունից տեղեկացրեցին, որ դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ, կատարվում է քննություն դեպքի հանգամանքները պարզելու համար:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով էլ մահացածը ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Ռոմիկ Հարությունյանի (լուսանկարում) եղբայրն է՝ Ռոբերտ Հարությունյան: Նրա դին հայտնաբերվել է հրազենային վնասվածքով, իսկ ձեռքին հայտնաբերվել է «GLOCK 19» MAY289 տիպի ատրճանակ։