|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի հյուրն այսօր ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն էր, ով պատասխանեց օգտատերերի հարցերին:
Հարցին, թե իրենց որտեղի՞ց այդքան կարողություն` հայտարարագրել է 5 առանձնատուն, 7 հողամաս, նախարարը պատասխանեց, որ ինքը ռադիոյի տնօրեն է նշանակվել, երբ 30 տարեկան էր, իսկ գործարարության շրջանը սկսել է 20-21 տարեկանից: «Մեկ անգամ ասեմ և թեման փակենք. մեր ընտանիքին է պատկանել թափոններից արտադրվող հակակոռոզիոն քսուքների արտադրությունը, «Իգդիր» զովացուցիչ ըմպելիքների գործարանը, «Մաքրուհի» կենցաղային քիմիայի գործարանը: Ամբողջ կյանքս զբաղվել եմ գործարարությամբ, ես ընկերության բաժնեմասի տեր եմ, որը տարեկան 100-120 մլն հարկ է տալիս պետությանը: Սրանք իմ աշխատած եկամուտներն են, որոնք ոչ մի կապ չունեն ո՛չ ռադիոյի, ո՛չ էլ ներկայիս աշխատանքի հետ: Չեմ կարծում, որ արատ է` ունենալ որոշակի ունեցվածք և լինել նախարար»,- ասաց Ամիրյանը: