|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Աշխատանքային այցով դեկտեմբերի 8-11-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելած Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 11-ի երեկոյան Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Արցախ այցելած ՀՀ մշակույթի գործիչների հետ:
Հանրապետության Նախագահը նման հանդիպում ունենալու պատրաստակամություն հայտնել էր ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ օրեր առաջ ունեցած հանդիպման ժամանակ: Արցախի մայրաքաղաքում կայացած հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ և ԼՂՀ մշակույթի նախարարները:
Նախագահը հանդիպման մասնակիցների խնդրանքով նախ ներկայացրել է ԼՂՀ իր աշխատանքային այցի նպատակը, այցի շրջանակներում ունեցած հանդիպումների, խորհրդակցությունների, ՊԲ պաշտպանական դիրքեր և զորամասեր այցելությունների արդյունքները, ապա պատասխանել մշակույթի գործիչներին հետաքրքրող հարցերին, լսել ոլորտի առանձին խնդիրների վերաբերյալ նրանց մտահոգություններն ու դրանց լուծման հնարավոր ուղիների վերաբերյալ առաջարկությունները: