|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Միջին ռուսաստանցու Նոր տարվա տոնական բյուջեն կկազմի 16 900 ռուբլի, ինչը 2 տոկոսով ավելի է, քան անցյալ տարի: Այդ մասին են վկայում Deloitte-ի անցկացրած հետազոտության արդյունքները. հայտնում է Газета.ру-ն:
Պարզվել է, որ այդ բյուջեի 45 տոկոսը կծախսվի սննդի և հյութերի վրա, 43 տոկոսը` նվերների և 12 տոկոսը` զվարճանքի:
Պարզվել է նաև` ինչ նվերներ են ցանկանում ստանալ ռուսաստանցիները: Այսպես` մեծամասնությունը` 67 տոկոսը, ցանկանում է, որպես նվեր, փող ստանալ, 44 տոկոսը նախընտրում է զբոսաշրջությունը և 41 տոկոսը` սմարթֆոն: