|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կ. Պոլսում հայոց պատրիարքարանը հերքում է տարածել Պոլսում հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի՝ գողություն անելու վերաբերյալ պնդումների մասին:
Ըստ պատրիարքարանի ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարության՝ Հակոբ Քավուրմաճյան անունով ֆեյսբուքյան օգտատերը համացանցում պնդել է, թե Արամ Աթեշյանը Կեսարիայի եկեղեցուց խաչվառ է գողացել և պատրաստվում է այն վաճառել:
«Սույն պնդումը բոլորովին սխալ է և հիմնված սխալ տեղեկության վրա: Պատրիարքարանին է հանձնվել Կեսարիայի եկեղեցուց բերված խաչալեմը՝ մասնագետների կողմից վերանորոգվելու համար: Խաչալեմը պահվում է Պատրիարքարանում»,- նշված է հայտարարության մեջ:
Պատրիարքարանը ներկայացրել է նաև այդ խաչալեմի լուսանկարները:

