|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր` ժամը 11.52-ի սահմաններում, ՃՏՊ է տեղի ունեցել Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Գոմեր» կոչվող տարածքում: Yerkir.am-ի տեղեկություններով` վթարի արդյունքում շրջվել ու ձորն է գլորվել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ծառայողական մեքենան: Մեր տեղեկություններով` նախարարը մեքենայում չի եղել:
Shamshyan.com-ն էլ գրում է, որ վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը տեղում մահացել են։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածների անուններն են՝ Ալիկ և Արմեն, նրանք ՀՀ պաշտպանության նախարարի անվտանգության ծառայության աշխատակիցներն են։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Մանրամասները՝ քիչ ուշ: