|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Դեկտեմբերի 7-ին, ժամը 19.49-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի նոր կառուցվող բժշկական համալիրի շինհրապարակում` վերելակի մոտակայքում՝ փոսի մեջ, քաղաքացի կա ընկած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 42/2 հասցեում՝ բժշկական նոր համալիրի շինհրապարակում, 1978 թ. ծնված Ա. Ս.-ը ընկել է 1-ին հարկի բետոնե հորանը (մոտ 1,5 մ):
Փրկարարները հորանից դուրս են բերել Ա. Ս.-ի դին: