|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Դեկտեմբերի 6-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության /ՊԳԿ/ ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի հետ:
Ռայմունդ Յելեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել ,որ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը հնարավորություն ունի ներկայացնելու միջազգային նորարար լավագույն փորձը և ՀՀ բնապահպանության նախարարությանը պատրաստ է աջակցելու մի շարք հարցերում, այդ, թվում ջրային ռեսուրսների նպատակային օգտագործման, հողերի դեգրադացիայի, անտառային տնտեսությանը վերաբերող խնդիրների լուծման գործում: ՊԳԿ ներկայացուցիչը նշել է, որ օժանդակության ծրագրերը Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը կարող է իրականացնել նաև ՄԱԿ-ի Կանաչ կլիմայական հիմնադրամի միջոցներով:
Նախարարը շնորհակալություն է հայտնել համագործակցության պատրաստակամության համար և նշել, որ վստահորեն՝ այնպիսին կարող է լինել համատեղ աշխատանքը, որ այն օրինակելի դառնա թե մյուս գերատեսչությունների, թե ծրագրերին աջակցող միջազգային հանրությանը ներկայացված տեսանելի արդյուքներով՝ այլ երկրների համար: