| 
                            Փոխարժեքներ
                                                        25 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 | 
| EUR | ⚊ | € 444.8 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7296 | 
| GBP | ⚊ | £ 510.03 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  8 տարի առաջ - 2016-12-05 16:12
            8 տարի առաջ - 2016-12-05 16:12  
         
                
            ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանն այսօր ելույթով հանդես եկավ՝ ներկայացնելով «Զինվորական ծառայութjուն անցնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու հարցը: Նրան հարց ուղղեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ կարևորելով, որ օրենքի նախագծով փորձ է արվում փակել այն սողանցքները, որոնք թույլ են տալիս խուսափել պարտադիր զինվորական ծառայությունից: Պատգամավորը հետաքրքրվեց, թե բժշկական համալսարանի՝ 18 տարին լրացած ուսանողներին է՞լ են վերաբերում փոփոխությունները:
«Որովհետև, եթե նա գնում է ծառայության, հետո ուզում է շարունակել իր ուսումը և ստանալ ռազմական բժշկի որակավորում, ապա այն պայմանը, որ կարող են կոչում ստանալ միայն օրդինատուրան ավարտելուց հետո, միանգամայն արդարացված է, և արդյոք նրանք չե՞ն զրկվելու քաղացիական ծառայության անցնելու իրավունքից»,- հարցրեց Հարությոնյանը:
Նազարյանը պատասխանեց, որ հետո հնարավոր է քաղաքացիական կյանքում ինտերնատուրան ավարտել, և եթե նա վճարում է, փոխհատուցում է, ապա վերահանձնում է քննությունները, հետո շարունակում:
Հարությունյանը հարցրեց նաև՝ պլանավորվո՞ւմ է կադրերի չափը, արդյոք ընդունվո՞ւմ են այնքան, որքան պահանջված է բանակի համար, թե՞ որքան ցանկանում են:
Նազարյանը պատասխանեց, որ բժշկական համալսարանի ռազմական բաժին ընդունվողները, ովքեր հետագայում հրաժարվում են այդ մասնագիտությունից, փոխում են ուղղվածությունը, այլևս չեն ծառայում: «Մենք պլանավորում ենք, որ պետք է, օրինակ, 25 ուսանող: Հետո, եթե ցանկանում են, պայմանագիր ենք կապում: Եթե նրանք հրաժարվում են, փոխում են իրենց միտքը, մեր ծրագրերը խախտվում են, եթե չեն ուզում շարունակել, քաղաքացիական կյանքում են իրենց ծառայությունները մատուցում, բայց չեն ծառայում»,- ասաց նա:
Իր մտահոգությունները հայտնեց նաև պատգամավոր Թևան Պողոսյանը և նշեց. «18 տարեկանը լրացել է, գնում եք, ծառայում եք, գալիս եք, հետո եք դառնում ռազմական բժիշկ: Սա պետք է լինի լուծումը»:
Պողոսյանը հարցրեց՝ ավելի հեշտ չէ՞ պայմանագիրը փոխել, որ անվճար սովորող ուսանողը, ով նաև բանակում չի ծառայում, ծանրուկշիռ անի և հրաժարվելու հնարավորություն չունենա:
Արա Նազարյանն ասաց, որ պայմանագրային հարթության մեջ հարցը չի կարգավորվի, անհրաժեշտ է օրենսդրական փոփոխություն: «Մարդկանց ֆանտազիան այն աստիճանի է զարգացած, որ ամեն սողանցքից օգտվում են: Ես կողմ եմ, որ բոլորը ծառայեն»,- ասաց նա: