|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Դեկտեմբերի 5-ին, ժամը 09.35-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայի «Գանձակ» սուպերմարկետին հարակից տնակային ավանում:
Դեպքի վայր են մեկնել Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և չորս մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայի «Ուկրշին» 4-րդ բարաքում, որտեղ ապրում են 5 ընտանիք (թվով 19 մարդ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.15-ին:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: