|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ի ժամը 23.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
Դժվարանացանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Վարդենյաց լեռնանցքում (մինչև 2 կմ), Վանաձոր-Ապարան, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհներին, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Կոտայքի մարզի Հրազդան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով, իսկ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում և Թալին քաղաքում, Շիրակի մարզի Աշոցք և Ամասիա գյուղերում, Գեղարքունիքի մարզի Գավառ, Վարդենիս, Կոտայքի մարզի Չարենցավան, Տավուշի մարզի Դիլիջան, Լոռու մարզի Տաշիր, Սպիտակ և Ստեփանավան քաղաքներում տեղում է թույլ ձյուն:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: