|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց գնման պայմանագրեր կնքելու թույլտվություն տալու մասին որոշման նախագիծ: Ըստ պայմանագրի՝ Երևանի քաղաքապետարանին թույլատրվում է լուծել «Փարքինդ սիթի սերվիս» և «Լոկատոր» ըներությունների կոնսորցիումի հետ 2013 թվականին կնքված` «Երևան քաղաքում ավտոկայանատեղիների կազմակերպման ծառայությունների մատուցման գնման» պայմանագիրը:
Նախագծի ընդունմամբ՝ վճարովի ավտոկայանատեղիների կազմակերպման համար ներդրված ակտիվները կդառնան համայնքային սեփականություն, ավտոկայանատեղիներից Երևանի բյուջե հավաքագրվող գումարներն առաջին տասը տարվա ընթացքում կաճեն տարեկան առնվազն 100 միլիոն դրամով, իսկ դրանց հետո` տարեկան 400 միլիոն դրամով: