|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Նոյեմբերի 30-ին` ժամը 05.50-ին, ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի վրա քաղաքացին անցել է արգելապատնեշը և փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով կամրջից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են 1972 թ. ծնված Ժ. Գ.-ի ինքնասպանության փորձը, ում տեղափոխել են «Նորք» հոգեբուժական կենտրոն:
Դեպքի վայրում հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը ցուցաբերել է անհրաժեշտ հոգեբանական աջակցություն: