|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Նոյեմբերի 29-ին, ժամը 10.36-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի դպրոցում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, որոնցից մեկը ետ է վերադարձվել:
Պարզվել է, որ գյուղի 2-րդ փողոցում գտնվող Զալիբեկ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի (երկհարկանի) դասասենյակում այրվում է փայտե հատակ (մոտ 1 քմ):
Փրկարարները տարհանել են թվով 91 աշակերտ և 20 ուսուցիչ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.56-ին, մարվել՝ 11.00-ին: