|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Նոյեմբերի 26-ին Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցելպաշտպանության բանակի N38043 զորամասի կազմավորման 25-րդ տարեդարձի կապակցությամբ մի խումբ ազատամարտիկների պարգեւատրման հանդիսավոր արարողություն:
Իր խոսքում Բակո Սահակյանը նշել է, որ Արցախի Հանրապետության պաշտպանության ու անվտանգության ապահովմանը մասնակցել եւ մասնակցում են հայ ժողովրդի բոլոր հատվածները ներկայացնող մեր քույրերն ու եղբայրները: Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ ազատ, անկախ եւ հզոր հայրենիքը գերագույն արժեք է բոլորիս համար, եւ այսուհետ էլ արվելու է ամեն ինչ մեր բանակի մարտունակության շարունակական բարձրացման, երկրի զարգացման ու զորացման ուղղությամբ: