|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Կուբայի պետական խորհրդի նախագահ, Նախարարների խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրո Ռուսին՝ եղբոր՝ Ֆիդել Կաստրո Ռուսի մահվան կապակցությամբ, ցավակցություն ու զորակցություն հայտնել նրան և Կուբայի բարեկամ ժողովրդին:
«Ֆիդել Կաստրոյի դերն ու նշանակությունը Կուբայի նորագույն պատմության մեջ, իրոք, դժվար է գերագնահատել: Սա ծանր կորուստ է Կուբայի ժողովրդի համար, որն անկեղծ հարգանք ու սեր է տածում նրա հանդեպ: Իր գաղափարներին և սկզբունքներին մինչև վերջ հավատարիմ մնալով և պահպանելով իրեն բնորոշ խիզախ ու վեհ կեցվածքը՝ Ֆիդել Կաստրոն շարունակելու է ոգեշնչել և առաջնորդել կուբացիների նորանոր սերունդներին»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում: