|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
ՀՀԿ համագումարին ներկայացած` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը լրագրողներին ասաց, որ մեծ սիրով է ներկայացել ՀՀԿ համագումարին, և որ իր համար տոնական օր է:
Yerkir.am-ի հարցին, թե, նրա կարծիքով, ի՞նչ վարկանիշ ունի ՀՀԿ-ն ժողովրդի շրջանում, քաղաքապետը պատասխանեց. «Դե, ՀՀԿ-ն պահպանողական գաղափարախոսությամբ կուսակցություն է: Ինձ թվում է դա պետք է ժողովրդից հարցնեք, ժողովուրդը պետք է գնահատի` ոնց են գնահատում պահպանողական կուսակցությանը»:
Տարոն Մարգարյանը նշեց, որ ուրախ ու հպարտ է, որ «տարին 12 ամիս նոր մարդիկ են համալրում ՀՀԿ-ի շարքերը», դրանց թվում է Կարեն Կարապետյանը, որին ՀՀԿ-ն շնորհակալ է, ուրախ են, որ Կարեն Կարապետյանն իր մեծ հեղինակությամբ ցանկացավ անդամակցել ՀՀԿ-ին: