Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
«Հայկական ժամանակը» գրում է.«Նախատեսվում է, որ 2017 թվականի պետական բյուջեի եկամուտները պետք է զգալիորեն գերազանցեն այս տարվա նույն ցուցանիշը: Սակայն բյուջեի բացատրագրերում համոզիչ փաստարկներ չկան, թե ինչի հաշվին են աճելու այդ եկամուտները:
Մեր տեղեկություններով, արդեն որոշում է կայացվել, որ պետեկամուտների կոմիտեն պետք է իր ոչ հրապարակային լծակներով ստիպի տնտեսվարողներին ավելի մեծ աշխատավարձ գրել, որի արդյունքում մեծանալու են եկամտային հարկի գծով բյուջե գանձվող եկամուտները: Իսկ «անհնազանդ» գործատուները, բնականաբար, կհայտնվեն ՊԵԿ-ի հատուկ ուշադրության կենտրոնում: Սա, իհարկե, տեսականորեն կարող է որոշ ժամանակով մեծացնել բյուջեի եկամուտները, սակայն ավելի երկարատև կտրվածքով, տնտեսական վատթարացող պայմաններում կհանգեցնի գործազրկության աճի և եկամտային հարկ վճարողների թվի նվազմանը: Ինչն էլ կբերի եկամտային հարկի գծով բյուջեի եկամուտների նվազմանը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։