|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի զարգացման վերաբերյալ հերթական քննարկումը:
Կառավարության ղեկավարին ներկայացվել են, մասնավորապես, մասնագիտական կրթական համակարգի բարեփոխումներին և ՏՀՏ ոլորտի աշխատուժի զարգացմանը վերաբերող նախագծեր: Այս համատեքստում քննարկվել են նպաստավոր միջավայրի ձևավորմանը, տեխնոլոգիական համալսարանի և կրթական ինկուբատորների ստեղծմանը, ընթացիկ ու հեռանկարային ինժեներական կրթական ծրագրերին վերաբերող և այլ հարցեր:
Վարչապետը հանձնարարել է պատասխանատու նախարարներին՝ ՏՀՏ բնագավառի ներկայացուցիչների հետ համատեղ աշխատել և ներկայացնել կիրառական արդյունքներով ծրագրերի առաջարկներ: