|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Երգչուհի Սիրուշոն, ինչպես հայտնի է, վերջերս թողարկել է «Արմատ» ալբոմը, որի շրջանակներում հանդես է եկել հայտնի «Գինի լից» երգի կատարմամբ:
Երգի նոր կատարումը շատերի կողմից հավանության արժանացավ, սակայն, մյուս կողմից, դժգոհության ալիք բարձրացրեց հատկապես երիտասարդ դաշնակցականների շրջանակում:
Նշենք, որ երգը ներկայացնում է Դաշնակցության պատմության անմոռանալի էջերից մեկի՝ Սողոմոն Թեհլերյանի սխրագործությունը:
Սիրուշոն իր կատարման մեջ, սակայն, փոխել է բառերը, չի հնչեցնում բնօրինակում տեղ գտած «Կեցցե դաշնակ կամավորը» ձեւակերպումը, ինչից հետո աշխարհի տարբեր ծայրերում բնակվող դաշնակցականները համացանցում իրենց դժգությունն արտահայտելու համար տեղադրեցին հեշթեգեր՝ «Կեցցե դաշնակ կամավորը» գրությամբ:
Ուշագրավ է, որ օրեր անց Սիրուշոն ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում հրապարակել է «Գինի լից»-ի ճիշտ տարբերակը: