|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՊՆ փոխհատուցման հիմնադրամի օգտին ամեն աշխատողից 1000 դրամ գանձելու օրինագծին: «Եթե իշխանություններն այդքան հուզված էին, թող ՊՆ-ի 100 հազար դոլարանոց ծառայողական մեքենաները կրճատեին, որոնք ավելի շատ են, քան ՊՆ-ում աշխատողների թիվն է: Գոմեշի միս վաճառողներին բռնեին, ու այսպիսի զանազան բաներ: Չեմ ասում` մարդկանց նկատմամբ միացնել հաշվեհարդարի ռեժիմն ու գնդակահարել, թեև կարելի էր, բայց, բոլոր դեպքերում, սկզբի համար թող թալանածը հետ բերեին, նոր դիմեին ժողովրդին»,- ասաց նա:
Տնտեսագետը խոսեց նաև նոր կառավարության նախաձեռնած փոփոխությունների, կրճատումների մասին: Բոստանջյանի խոսքով` փոփոխությունների վեկտորը ճիշտ է, քանի որ Հայաստանը փոփոխությանն այլընտրանք չունի: Կրճատումներին էլ կողմնակից է, քանի որ այն մարդիկ, ովքեր հույսը դրել են բյուջեից փող ստանալու վրա, բայց հավելյալ արժեք չեն ստեղծում, իրենց որակները չեն լավացնում, վնաս են տալիս: