|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Գործարար, հանքարդյունաբերությամբ եւ այլ բիզնեսներով զբաղվող Սիլվա Համբարձումյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանն ու Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն առ այսօր իրեն պարտք են եւ հրաժարվում են վերադարձնել:
«Սուրեն Խաչատրյանը, եթե պարտքը ժամանակին վերադարձներ, 450 հազար դոլար էր, բայց հիմա 102 մլն դոլարից մի քիչ ավելի է, իսկ Վարդան Այվազյանինը՝ 70 000 դոլար:
Երբ որ 2 մետրանոց մարդը կնոջը պարտք է, եւ նրան չեն ասում՝ ա'յ տղա, ամոթ է, տա'ր վերադարձրու, այս երկիրն ի՞նչ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: