|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Պաշտպանության նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է, և նա իրավունք ունի քաղաքական որոշում կայացնելու իր կուսակցական պատկանելության վերաբերյալ. այսօր «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը` անդրադառնելով Վիգեն Սարգսյանի` ՀՀԿ-ին անդամակցելուն:
Հովհաննիսյանը նշեց նաև, որ պաշտպանության նախարարն այդ քայլը կատարել է` համարելով, որ քաղաքական այս իրավիճակում այն իր համար անհրաժեշտ է:
«Նախընտրական ժամանակներ են մոտենում, և երկիրը հերթական իր ընտրությունն է կատարելու, ընդ որում` ավելի լավ մոդելի անցնելու հնարավորություն ունենք, այսինքն` գործառույթները ՊՆ-ի գլխավոր շտաբից ավելի անջատելու և ավելի խորացնելու` պաշտպանության ասպեկտով, ուստի` միանգամայն տրամաբանական է Սարգսյանի` նման որոշումը»,- ասաց նա: