|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Նոյեմբերի 19-ից 20-ը տեղի ունեցավ Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի 11-րդ բաց առաջնությունը: Նախքան մրցաշարի բացումը` ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը թանկարժեք հեծանիվներով պարգևատրեց վերջերս Վրաստանի Կովկասի առաջնությունում ադրբեջանցիներին հաղթած պատանիներին:
11-րդ բաց առաջնությանը մասնակցեցին մարզիկներ Իրանից, Վրաստանից, Լիբանանից, Ռուսաստանից, Արցախից և այլ երկրներից: Մենամարտերով հանդես եկան պատանիներ, տղամարդիկ ու կանայք: Մրցաշարին մասնակցեց շուրջ 500 մարզիկ: Հայ մարզիկները բարձր արդյունքներ ցույց տվեցին, մասնավորապես` 1-ին տեղ` 16 հոգի, 2-րդ տեղ` 13 և 3-րդ տեղ` 14 մարզիկ:
Հովհաննես Սարգսյանն ու Նարեկ Աբոյանը ճանաչվեցին առաջնության լավագույն մարզիկներ, իսկ Արծրուն Միսակյանը լավագույնը ճանաչվեց «Կատա» մրցաձևում:
Հատկանշական է, որ թեթև, միջին և ծանր քաշային կարգերում մարզիկները հիմնականում ներկայացրել են Հայաստանի Հանրապետությունը: