|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարար Ժան-Մարկ Էյրոն նոյեմբերի 17-ին, ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ, հեռախոսազրույց են ունեցել: Այդ մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ կողմերը քննարկել են սիրիական և ուկրաինական ճգնաժամերը: Նաև անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման որոնման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանն աջակցելուն:
Ռուսաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարները քննարկել են նաև ռուս-ֆրանսիական հարաբերություններին առնչվող հարցեր: