|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի Քոնիա նահանգի 8 շրջաններում հակագյուլենական գործողությունների շրջանակներում 47 օդաչու է ձերբակալվել:
Ըստ Demokrathaber-ի՝ հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո սկսված հետաքննության շրջանակներում Քոնիայի 3-րդ ավիաբազայում 4 անգամ հատուկ գործողություններ են իրականացվել, որոնց ընթացքում ձերբակալված 47 օդաչուներից 15-ը, այդ թվում` մեկ կին, կալանավորվել են: Նրանցից 32-ն ազատ են արձակվել:
Կայքը տեղեկացնում է, որ ավիաբազայում վերջին չորս գործողությունների ընթացքում ձերբակալված օդաչուների և զինվորների թիվը հասնել է 70-ի: