|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշի և Ֆիգեն Յուքսեքդաղի փաստաբանները կդիմել Սահմանադրական դատարան:
Ըստ Demokrathaber-ի՝ փաստաբանները ՍԴ-ում կբարձրացնեն նաև 8 պատգամավորների ձերբակալության հարցը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին «ահաբեկչությանը աջակցելու» պատրվակով ձերբակալվել են ԺԴԿ պատգամավորներ, այդ թվում՝ կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեթդաղը: Չնայած աշխարհում բարձրացած մեծ աղմուկին՝ Թուրքիայի իշխանությունները շարունակում են աչք փակել և կալանքի տակ պահել պատգամավորներին: