|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է․ «ՀՀ ոստիկանությունը բազմիցս տեղեկացրել է, որ հին նմուշի անձնագրի վավերականության ժամկետը մեկ անգամ կարող է երկարաձգվել 5 տարի ժամկետով, բայց ոչ ավել քան տրման օրվանից մինչև 15 տարին լրանալը:
Ի տարբերություն անձնագրում օտարերկյա պետությունում վավերականության նշում կատարելու գործողությանը (պրակտիկայում կիրառում են ելքի վիզա տերմինը), անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգման դեպքում զինվորական գրքույկ կամ զինհաշվառումը հավաստող փաստաթուղթ չի պահանջվում:
Բացի այդ կա ևս մեկ տարբերություն:
Անձնագրային ծառայություններ դիմելիս անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգելու համար պետական տուրք չի գանձվում, իսկ օտարերկյա պետությունում վավերականության նշում կատարելու համար մեկ տարվա դիմաց գանձվում է 1.000 դրամ»: