|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ադրբեջանական haqqin.az-ը, հղում տալով իրանական Fars պարբերականին, գրում է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հաջորդ շաբաթ այցելելու է Հայաստան:
Yerkir.am-ին ՀՀ-ում Իրանի դեսպանատնից հայտնեցին, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: «Ռոհանին մինչև Ամանոր կայցելի Հայաստան, բայց թե ե՞րբ, դեռ հայտնի չէ: Այն, որ դա հաջորդ շաբաթ չի լինի, հստակ է»,- ասացին դեսպանատնից:
Հիշեցնենք, որ օրերս իրանագետ Վարդան Ոսկանյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ Ռոհանին առաջիկայում կայցելի Հայաստան, նաև` որ Իրանի դեմ պատժամիջոցների վերացումից հետո նկատելի դարձավ, որ Հայաստան-Իրան հարաբերությունների տնտեսական մասում նկատելի առաջընթաց կա: