|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր տեղի է ունեցել Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստ, որից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը կրկին անդրադարձել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամակցելու հարցին՝ նշելով, որ այն այս անգամ եւս չի քննարկվել։
Ինչ վերաբերվում է նոյեմբերի 26-ին սպասվող ՀՀԿ համագումարի օրակարգում կուսակցության ղեկավար կազմի փոփոխության հարցին, ապա Շարմազանովն ասել է, որ իրենց մոտ միշտ եղել է մեկ ղեկավարի կուսակցություն՝ վստահեցնելով է, որ համագումարի օրակարգում կուսակցության ղեկավար կազմի փոփոխության հարց ընդգրկված չէ։
«Մեր կուսակցությանը երկիշխանություն չի սպառնում, այն դեռ երկար տարիներ ղեկավարելու է Սերժ Սարգսյանը: Ես չեմ կարծում, որ համագումարի որևէ ընտրված պատվիրակ կարող է կասկածի տակ դնել, որ կուսակցության առաջնորդ չի լինելու Սերժ Սարգսյանը, դա մեր կուսակիցների ցանկությունն է»,- հայտարարել է Շարմազանովը։