|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
2014թ. նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինուժի կողմից խոցված Մի-24 ռազմական ուղղաթիռի անձնակազմի զոհված անդամներից Ազատ Սահակյանի ծննդավայրում՝ Չարենցավանում, այսօր բացվեց 1990-ից մինչև օրս զոհված բոլոր հայ օդաչուների հիշատակին նվիրված հուշարձանը: 33 օդաչուների հիշատակը հավերժացնող հուշարձանի հեղինակը ՀՀ զինված ուժերի զինծառայող, կրտսեր սերժանտ Սամվել Սարգսյանն է:
Արձանի բացումը կատարեցին Մի-24-ի անձնակազմի զոհված հրամանատար, մայոր Սերգեյ Սահակյանի զույգ որդիները՝ Արթուրն ու Ալեքսանդրը, և Արցախյան ազատամարտում զոհված ռազմական օդաչու Իոսիֆ Միքայելյանի որդին՝ Մամիկոնը: Հուշարձանի վրա գրված են զոհված 33 օդաչուների անուններն ու «Սխրանքդ անմահ, հայ օդաչու» տողերը:
Մանրամասները՝ Yerkir.am-ի տեսանյութում: