|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հարություն Հարությունյանն ազատվել է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի պաշտոնից:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Հիշեցնենք, որ Հարություն Հարությունյանն ավել վաղ ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ Հանրային հեռուստաընկերության ղեկավարության կողմից ստացել է առաջարկ ստանձնել Հանրային Հեռուստաընկերության քաղաքական և լրատվական հաղորդումների բաժնի կառավարումը եւ չի մերժել։