|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր` կառավարության նիստից առաջ, վարչապետ Կարեն Կարապետյանը դիմեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին` ասելով, որ ՊԵԿ ղեկավարը դիմել է առաջարկությամբ, որ դասակարգում են մտցնելու հարկատուների մեջ` օրինապահ հարկատուի կարգավիճակ ստեղծելով:
ՊԵԿ-ը խնդրում է ԿԲ-ին, որ այդ հարցը քննարկի առևտրային բանկերի հետ, և եթե հարկատուն ունի օրինապահ հարկատուի կարգավիճակ, նրան վարկերն արտոնյալ պայմաններով տրվեն:
«Ո՞նց եք կարծում, պարո'ն Ջավադյան, իրագործելի՞ է»,- հարցրեց վարչապետը:
Ջավադյանը պատասխանեց, որ թափանցիկ գործող կազմակերպությունների համար կարող են որոշակի փոփոխություններ անել կանոնակարգերում: «Մենք արդեն իսկ դա կիրառել ենք արտահանող կազմակերպությունների համար, երբ բանկերը լայն հնարավորություններ են ունենում, և վարկերի հասանելիությունը խորանում է: Վստահ եմ, որ, մի քիչ առևտրային բանկերի հետ աշխատելով, թափանցիկ գործող կազմակերպությունների գործունեությունը կխթանի վարկավորումը»,- ասաց նա:
«Ես էլ եմ դրանում վստահ, որովհետև եթե կազմակերպությունը կանխատեսելի է գործում, ապա բանկերի ռիսկերը նվազում են»,- ասաց վարչապետը: