|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Նոյեմբերի 5-ին asekose.am կայքում զետեղված «ԱՊՊԱ պայմանագրերի տուգանքներ՝ արտերկրում գտնվող մեքենաների սեփականատերերին» վերնագրով հրապարակման առնչությամբ տեղեկացնում ենք, որ համաձայն «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի՝ յուրաքանչյուր անձ պետք է մշտապես ունենա սեփականության իրավունքով իրեն պատկանող (ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով իրեն տրամադրված) և Հայաստանի Հանրապետությունում հաշվառված յուրաքանչյուր ավտոտրանսպորտային միջոցի համար կնքված և գործող ԱՊՊԱ պայմանագիր:
Օրենքի վերը նշված պահանջը խախտելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.2-րդ հոդվածի 1-ին մասով պատասխանատվություն է նախատեսվում, հետևաբար Ճանապարհային ոստիկանությունում իրականացված վարչարարությունը իրավաչափ է և բխում է վերը նշված օրենքների պահանջներից:
Բոլոր դիմումները, այդ թվում նաև Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային փոստով ստացվածները, բազմակողմանի ուսումնասիրվում են, և ցանկացած հիմնավոր, չփարատված կասկած մեկնաբանվում է հօգուտ վարչական ակտի հասցեատերերի, ինչի մասին վերջիններս տեղեկացվում են:
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ